ԱՆՁՆԱԿԱԶՄ

Մենք այսպես փրկում ենք գարունը
Մեր դպրոցի այգու ծիրանենիները նմանվել են նորահարսի:
Իսկ այդ ծառերի գեղեցկությունն ու բարիքը պետք է լավ հապհանել: Ինչպե՞ս կարող էինք թույլ տալ, որ սառը օդային հոսանքները վնասեին այդ ամենը: Դպրոցի ղեկավարությունը և աշակերտները հոգ են տանում նաև այդ մասին։

 67173_917398448379302_8361556880515413661_n 993566_917398401712640_4937336057865593224_n 1425534_917398445045969_6453391064417357063_n 1910305_917398395045974_1089657888708786623_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

———————————————————————————————————————————————————————————————

 

 

 

Սիրելի ուսուցիչներ,կրթության վեհ գործի նվիրյալներ, շնորհավորում ենք ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն, բեղմնավոր ու արգասաբեր տարիների կյանք ու անսպառ ուժ ու եռանդ այսչափ պատասխանատու ու հույժ կարևոր աշխատանքում ….

Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր Աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց՝
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի՝
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել,
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև…

 

 

 

 

 

 

 

Մեր դպրոցի պատմության ուսուցչուհի, պ.գ.թ. դոցենտ Լիլիթ Մակարյանը հանդես եկավ <<Ազգերի ցեղասպանությունը>> թեմայով զեկուցումով:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին:
Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը.
1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ փոխանցումը:
Քրեական ե միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինը, շրջանառության մեջ դնելով Genocide եզրույթը, նկատի էր առել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի տեղահանությունը և բնաջնջումը:
Մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունը, հայրենազրկումն իրագործած Օսմանյան կայսրության իրավահաջորդ` հանրապետական Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն առաջադեմ պետությունները այսօր պատասխանում են Հայոց ցեղասպանության ճանաչումով ու դատապարտումով, այդ թվում` Առաջին աշխահարհամարտում Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրիան և Գերմանիան, որոնց արխիվներում պահվող հազարավոր փաստաթղթերն իրենց դաշնակցի մեղսագործության լուռ վկաներն են:
Ցավոք, հայ ժողովրդի վերքը միակը չէ աշխարհում, որ դեռ ամոքված չէ: Երիտթուրքերը, վախենալով, որ հույները կարող են հասնել հզոր պետություն ստեղծելու իրենց մեծ երազանքին, մեծ գաղափարին (Մեգալի), 1915-1923 թթ. ցեղասպանեցին նաև կայսրությունում դարեդար ապրող 350 հազ-ից ավելի հույների:
Օսմանյան կայսրությունում սպանդի ենթարկվեցին նաև ասորիները, որոնք իրենց ցեղասպանությունն անվանում են Սեյֆո (սուր), որով էլ ոճրագործներն իրագործել էին իրենց ծրագիրը:
ՀՀ Ազգային ժողովը 2015թ. մարտի 24-ին ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը:
XX դ առաջին ցեղասպանության մեղսագործներին ժանակին չդատապարտելը, չպատժելը ծնեց նոր ցեղասպանություններ, նոր վայրագություններ: Նացիստական Գերմանիան նախորդ պատերազմում թուրքերի հաջող ծրագիրը կրկնելով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրեց հրեաների ցեղասպանությունը, որը հայտնի է Հոլոքոստ անունով (անգլ. Holocaust-հին հունարենից, նշանակում է ողջակիզում): Ի տարբերություն իր նախկին դաշնակցի` Գերմանիան միջազգային ճնշման տակ ընդունել է իր մեղսակցությունը և բազմաթիվ քայլեր ձեռնարկել ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ: 1996թ. դատական գործընթացներ սկսվեցին շվեյցարական բանկերի դեմ, որոնք թաքցրել էին հրեաների պահ տված գումարների տվյալները: Ի վերջո կողմերը եկան համաձայնության 1.25 մլրդ. դոլարի փոխհատուցում ստանալու հարցով, և 2001, 2005 թթ. հրապարակվեցին ցուցակներ: Առ այսօր դատական գործընթացներ են ընթանում հոլոքոստն իրագործողների նկատմամբ:
ՄԱԿ-ը 2005, 2007 թվականներին դատապարտել է Հոլոքոստի ամբողջական կամ մասնակի ժխտումը:
Մի շարք ազգերի` հրեաների, գնչուների, սևամորթների հետ միասին <<ոչ լիարժեք, ոչ արիական ազգերի>> ոչնչացման ցանկում թուրքերի լայն քարոզչության շնորհիվ նաև հայերին ներառելու վտանգ կար: Այս առումով հայ ժողովուրդն իր երախտագիտությունը պետք է հայտնի ազգի գաղափարախոս Գարեգին Նժդեհին, ով, ֆաշիստական բլոկի հաղթանակը հնարավոր համարելով, համագործակցելով` համոզեց նացիստներին հայերի արիականությունը և ի չիք դարձրեց հայերին կրկնակի ցեղասպանելու թուրքական փափագը:
Ամերիկացի հասարակագետ և աստվածաբան Ֆ. Լիթլը XX դ. բնութագրել է որպես <<Ցեղասպանության դարաշրջան>>:
Կամբոջայում կարմիր կխմերները գալով իշխանության` սկսեցին իրականացնել հիվանդագին մի քաղաքականություն, որի արդյունքում պետք է ստեղծվեր նոր հասարակություն: Այդ գաղափարախոսության պատճառով 1975-1979 թթ. ոչնչացվեց 1.7 մլն. բնակչություն:
Միայն 2004թ. Կամբոջայում ընդունվեց օրենք, որով նախատեսվում էր ցեղասպանությունը քննելու համար հատուկ ատյաններ ստեղծել: Սակայն դեռևս որևէ տեղաշարժ չկա այդ ուղղությամբ:
Ռուանդան աշխարհին ճանաչելի դարձավ 1994թ., երբ ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկան երկրի էթնիկ մեծամասնությունը կազմող հութուները: Վերջինները իրականացրին փոքրամասնություն կազմող թութսի ցեղախմբի և ընդդիմադիր հութուների (ցեղասպանվածների 10%-ը) ոչնչացում: ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը 800 հազար էր:
1994թ. Տանզանիայում Ռուանդայի ցեղասպանության հարցով իր աշխատանքները սկսեց Միջազգային տրիբունալը, որը դատեց կազմակերպիչներին և գափարախոսներին: Տեղական դատարանները հարյուրից ավելի մահապատժի վճիռներ են կայացրել:
Հերթական ցեղասպանության կենտրոն 2003թ. դարձավ Դարֆուրը, որը գտնվում է Սուդանի արևմտյան մասում: Դարֆուրի կոնֆլիկտը աֆրիկյան ցեղերի և արաբախոս քոչվորների միջև պատմական արմատներ ունի: Սակայն այն սրվեց, երբ Սուդանի կառավարության դեմ հանդես եկան աֆրիկյան ցեեղերից կազմված երկու խմբավորում, որոնք պահանջում էին Դարֆուրի շրջանը դուրս բերել քաղաքական և տնտեսական շրջափակումից:
Կառավարությունն այդ շարժումը ճնշելու պատրվակով` բնակչության դեմ հանեց նախապես պատրաստություն անցած արաբ քոչվորներից ստեղծված այսպես կոչված <<Ջանջավիդ>> ջոկատները, որոնք Օսմանյան կայսրության համիդե գնդերն էին հիշեցնում:
Սակայն Դարֆուրում աֆրիկյան բնակչության տեղահանության ու բնաջնջման իրական պատճառն այլ էր. այստեղ նավթի հարուստ պաշարներ են հայտնաբերվել: Դարֆուրի ցեղասպանության ժամանակ ՄԱԿ-ի տվյալներով իրենց բնակության վայրից տեղահանվել են 2 մլն., զոհվել` 180 հազ. մարդ:
ՄԱԿ-ը չի կարողանում ազդել Սուդանի վրա և պատժամիջոցներ կիրառել, քանի որ աջակցություն չի ստանում մի շարք առանցքային երկրների կողմից: Մասնավորապես Չինաստանը նավթ է գնում Սուդանից, Ռուսաստանը` զենք վաճառում, ֆրանսիական ընկերությունները նավթ արդյունահանում և այլն:
Դարֆուրում խաղաղապահ առաքելություն են կատարում Աֆրիկյան միության զորքերը: Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Սուդանի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Օմար Բաշիրին, պաշտպանության նախարար Աբդել Ռահման Հուսեյնին և այլ մեղսակիցների: Սակայն Սուդանի իշխանությունները հրաժարվում են նրանց հանձնել միջազգային արդարադատությանը: Այդ որոշման դեմ են նաև մի շարք երկրներ ու միջազգային քաղաքական շրջանակներ` Արաբական լիգա, Աֆրիկյան միություն և այլն:
Քանի դեռ մարդկության դեմ հանցագործություն կատարողները չեն պատժվել և ցեղասպանության հետևանքները (ճանաչում, հատուցում) չեն վերացվել, աշխարհում կատարվելու են նորանոր ոճրագործություններ, ինչի ականատեսը եղանք իսլամի քողի տակ թաքնվող խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանությանը:
Ցեղասպանությունները կանխարգելելու համար հարկավոր են մարդկային կյանքերի նկատմամբ բարոյական պատասխանատվություն, հստակ մեղանիզմներ և իրական գործողություններ:

11164686_755225754596573_3255137266012303033_o

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Եվրոպական ակադեմիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտաժողովում հ. 189 դպրոցի ուսուցչուհի պ.գ.թ. Լիլիթ Մակարյանը ճանաչվել է Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի լավագույն զեկուցող: Զեկույցը տպագրվել է <<Եվրոպական ակադեմիա>> գիտական հոդվածների ժողովածուում:

Հ.Գ. Դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է հարգելի Մակարյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

10603556_711299182322564_2286821394062910047_n                                   10985604_711299042322578_8273750242310746878_n